Ահաբեկչական գործողություններ Նորվեգիայում (2011)

Ահաբեկչական գործողություններ Նորվեգիայում (2011թ.)
Terrorangrepene i Norge 2011
Տեսարան դեպի կառավարական թաղամաս անմիջապես պայթյունից հետո
Տեսակպայթոյւնների շարք
ԵրկիրՆորվեգիա
Գրոհի վայրՕսլո
Ությոա, Նորվեգիա
ՏեղադրանքՕսլո և Utøya?
Գրոհի նպատակՆորվեգիայի կառավարություն, Աշխատավորների երիտասարդական լիգա, Խաղաղ բնակչություն և Նորվեգական բանվորական կուսակցություն
ՏարեթիվՀուլիսի 22 2011
ժ.15:25:22 Օսլո, ժ 17.22 — 18.35 Ությոա
Գրոհի միջոցԱկանապատ ավտոմեքենաներ
ԶենքRuger Mini-14, Glock 17
Զոհվածներ77
Վիրավորներ319
Ահաբեկիչների քանակ1
ԱհաբեկիչներԱնդերս Բրեյվիկ
 2011 Norway attacks Վիքիպահեստում

Ահաբեկչական գործողություն Նորվեգիայում 2011 թվականի հուլիսի 22-ին, ահաբեկչական գործողությունների շարք, որը տեղի է ունեցել նույն օրը մայրաքաղաք Օսլոյում և Ությոա կղզում։ Ոստիկանության գնահատականի համաձայն՝ ահաբեկչությունների միջև եղել է կապ։

Ահաբեկչությունների առնչությամբ ձերբակալվել է Նորվեգիայի 32-ամյա քաղաքացի Անդերս Բրեյվիկը ձերբակալվել է Ությոայում իրականացրած հրաձգության կապակցությամբ։ Բրեյվիկը ընդունել է, որ ահաբեկչությունները ինքն է կազմակերպել։

Նախապատրաստություն

Ձեռք բերված տվյալների համաձայն Բրեյվիկը իր գաղափարների մասին սկսել է խոսել 2009 թվականի ամռանցի համացանցային հարթակներում։ Ահաբեկչական գործողություններին նա սկսեց պատրաստվել արդեն 2009 թվականի աշնանից։ Այդ ժամանակ նա այցելեց Հունգարիա իր ընկեր Պիտերին հյուր՝ հայտնաբերելով, որ հունգարուհիները բավականին գրավիչ են։ Սակայն հրաժարվեց շփումներից, քանի որ կարծում էր, թե այդ կապը կարող է խանգարել իր «մեծ գործերին»։ 2010 թվականին նա նաև այցելել էհայտնի բրիտանացի բլոգեր, իսլամի հակառակորդՓոլ Ռեմին։ Ենթադրաբար Բրեյվիկը ոգեշնչվել է Ռեմի՝ բլոգում արտահայտած գաղափարներից։ Չնայած Բրեյվիկի հետ հանդիպմանը՝ Ռեմը հրաժարվել է Բրեյվիկին ավելացնել իր ֆեյսբուքյան ընկերների ցանկում, քանի որ իրեն դուր չի եկել Բրեյվիկի արտաքին տեսքը։ Համաձայն հետաքննության տվյալների՝ կա ենթադրություն, որ Բրեյվիկը սեր կապեր է ունեցել բրիտանական ծայրահեղականների հետ։ Ինչպես հայտնում է Foreign Policy -ն, 2002 թվականին նա տաս այլ անձանց հետ միասին հիմնադրել է «Տաճարի իշխաններ» կազմակերպությունը, որի նպատակն էր «արևմտաեվրոպական երկրների գրավումը և պահպանողական քաղաքական ծրագրի ներդրումը»։ Ինչպես նշում է The Guardian պարբերականը՝ հենց այդ ժամանակ էլ Բրեյվիկը հանդիպեց իր գաղափարական առաջնորդին, ում անունը Ռիչարդ էր։

Զենքի ձեռքբերման փորձը Չեխիայում

Անդերս Բրեյվիկ

2010 թվականի օգոստոսին Բրեյվիկը 6 օր անցկացրեց Պրահայում, որտեղ փորձում էր գնել ինքնաձիգ զենք։ Այնուամենայնիվ, իր ասելով, մի փոքր վախեցել է ճանապարհորդությունից, քանի որ կենտրոնական Եվրոպայում ապրում են ամենացինիկ և դաժան հանցագործները։ Իր այցելության երկրորդ օրը նա ձեռք բերեց օգտակար հանածոների հավաքման ուղեգիր, որպեսզի ոչ ոք իրեն չկասկածի ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Նա պատրաստվում էր գնել Կալաշնիկովի ինքնաձիգ և Glock 17 ատրճանակ, ինչպես նաև ձեռքի նռնակներ։ Նա նաև իր հետ վերցրել էր ոստիկանության վկայական ու համազգեստ, որը հագել էր ահաբեկչության օրը։ Համազգեստը ձեռք էր բերել համացանցի միջոցով անօրինական կերպով։ Այնուամենայնիվ Բրեյվիկին չհաջողվեց իրականացնել իր ծրագրերը Չեխիայում և ստիպված եղավ վերադառնալ Նորվեգիա։

Բրեյվիկը զենքի ձեռքբերման փորձ կատարեց նաև Բեռլինում և Բելգրադում, սակայն չի կարողացել իրականացնել իր ծրագրերը։ Ընդհանուր առմամբ նա ահաբեկչության նախապատրաստման նպատակով նա այցելել է 20 երկիր։

Զենքի ձեռքբերման փորձը Նորվեգիայում

Զենքի ձեռքբերման հարցում արտասահմանում հաջողության չհասնելով՝ նա որոշում է գնել ինքնաձիգ և ատրճանակ Նորվեգիայում պատվիրելու պայմաններով։ Իրավական տեսանկյունից այդ քայլը որևէ խնդիր չի առաջացրել, քանի որ նա չի ունեցել դատվածություն, ունեցել է որսոդրական թույլտվություն, ինչպես նաև ունեցել է «Benelli Nova» որսորդական հրացան արդեն 7 տարի։ Թույլտվություն ստանալուց հետո Բրեյվիկը 2010 թվականի աշնանը 1300 եվրոյով գնում է Ruger Mini-14 հրացան։ Ատրճանակի թույլտվություն ստանալը ավելի դժվար էր, քանի որ անհրաժեշտ էր, որ գնորդը ուսումնական նպատակներով այցելի հրաձգարան։ 2010 թվականի աշնանից մինչև 2011 թվականի սկիզբը Բրեյվիկը այցելել է Օսլոյում գտնվող հրաձգարան, ինչից հետո ստացել Glock 17 տեսակի ատրճանակի ձեռքբերման իրավունք։ Վարժանքների ժամանակ նա նաև պարապում էր Call of Duty: Modern Warfare 2 համակարգչային խաղի միջոցով։

2011 թվականի մարտին Բրեյվիկը համացանցի միջոցով գնում է պայթուցիկ պատրաստելու համար անհրաժեշտ մեծ քանակությամբ նյութեր Լեհաստանի Վրոցլավ քաղաքից։ 2009 թվականի մայիսի 18-ին նա գրանցել էր գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող «Breivik Geofarm» ընկերություն և մեծ քանակությամբ նյութեր գնելը պատճառաբանել էր այդ հանգամանքով։

2011 թվականի ապրիլի 27-ին Բրեյվիկը հավաքեց իր առաջին պայթուցիկ սարքը։ Մայիս-Հունիս ամիսների ընթացքում նա հավաքեց տարբեր հզորության 20 պայթուցիկ սարք։ 2011 թվականի հունիսի 13-ին Օսլոյի արվարձաններից քիչ հեռու՝ ամայի վայրում, առաջին անգամ փորձարկեց իր պայթուցիկ սարքը։ Նույն թվականի հուլիսի 15-ին վարձակալական հիմունքներով վերցրեց Volkswagen Crafter ավտոմեքենա։ Հուլիսի 18-ին մեքենայի մեջ տեղադրեց իր հավաքած ամենահզոր պայթուցիկ սարքը։ Հուլիսի 21-ին 2000 եվրոյով պատվիրեց մարմնավաճառի, ում հետ անցկացրեց ամբողջ գիշերը։ Հուլիսի 2-ի առավոտյան այցելեց Օսլոյի եկեղեցի։

Ահաբեկչական գործողությունները Օսլոյում

2011 թվականի հուլիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 15:25:22-ին Օսլոյի կառավարական թաղամասում տեղի ունեցավ պայթյուն։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Volkswagen Crafter» մակնիշի ավտոմեքենայում գտնվող հեռակառավարվող ռումբը ունեցել է 500 կգ քաշ և պատրաստված է եղել ամոնյակային սելիտրայով ու դիզվառելիքով։

Պայթյունի մասին առաջին ահազանգը ոստիկանությունը ստացավ մի քանի րոպե անց՝ ժամը 15:26-ին: Երկու րոպե անց դեպքի վայր ժամանեցին ոստիկանության և շտապօգնության առաջին մեքենաները։

Օսլոյի պայթյունի վայրը։ Գազարագույնով պատկերված են ռումբերը, կառավարական շենքերը՝ կարմիր։ Կապույտ գույնով պատկերված է Նավթի արդյունաբերության նախարարությունը:

Պայթյունի հետևանքով տեղում մահացավ 7 մարդ, ևս մեկը մահացավ ստացած վնասվածքներից մահացավ հիվանդանոցում։ 209 մարդ ստացան վնասվածքներ, որոնցից 15-ը՝ ծանր։ Վիրավորների թվում էին նաև կառավարության անդամներ։ Պայթյունից հետևանքով վնասվեցին հարակից շենքերը, այդ թվում՝ Նավթի արդյունաբերության նախարարության և «Verdens Gang» հրատարակչության շինությունները։ Հարակից շենքերից մեկում հրդեհ բռնկվեց։ Ոստիկանությունը շրջափակեց պայթյունի վայրը և խնդրեց քաղաքացիներին հնարավ որության դեպքում հեռանալ քաղաքի կենտրոնից։

Ությոայի սպանդ

Առաջին պայթյունից մի քանի ժամ անց՝ մոտավորապես տեղական ժամանակով ժամը 15:00-ին Անդերս Բրեյվիկը հասավ Ությոա կղզու լաստանավային փոխադրումների կայան։ Այդ ժամանակ Նորվեգիայի աշխատավորական կուսակցության կողմից կղզում անցկացվում էին ավանդական երիտասարդական միջոցառումներ, որոնց մասնակցում էին 14-25 տարեկան 655 մարդ։ Ոստիկանության համազգեստ հագած Բրեյվիկը անցագրային կետում ներկայացրեց կեղծ վկայական և հայտնեց մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված անվտանգության հրահանգավորման անհրաժեշտության մասին։ Ժամը 17:22-ին, իր շուրջը հավաքելով մի քանի տասնյակ սոցիալ-դեմոկրատ երիտասարդների, նա նշանառությամբ կրակ բացեց վերջիններիս վրա, որի հետևանքով սպանվեց 67 մարդ, այդ թվում՝ Վրաստանի 1 քաղաքացի և Նորվեգիայի թագուհու եղբայրը։ Կրակահերթերը շարունակվեցին մոտ 73 րոպե։ Առաջացած խառնաշփոթի և խուճապի հետևանքով շատերը նետվեցինբ ջուրը։ Երկու երիտասարդ խեղդվեցին՝ փորձելով լողալու միջոցով հեռանալ կղզուց։ Տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ ոչ հրազենային, ստացավ 110 մարդ։ Հայտնի է երկու դեպ, երբ Բրեյվիկը խնայել էիր զոհերի կյանքը։ Այդպես 11-ամյա տղան, ում հորը Բրեյվիկը քիչ առաջ սանել էր, և 22-ամյա երիտասարդը, ով աղաչում էր նրան խնայել իր կյանքը, փրկվեցին։

Beredskapstroppen հակաահաբեկչական ստորաբաժանման՝ կղզի ժամանելուց 2 րոպե հետո՝ ժամը 18:35-ին Բրեյվիկը հանձնվեց։ Ձերբակալությունից հետո Բրեյվիկի առաջին բառերը հետևյալն էին՝ «Ես ավարտեցի…»: Հրաձգության ամբողջ ընթացքում Բրեյվիկը ականջակալերով երաժշտություն էր լսում։ Ոստիկանությունը նաև կասկածում էր, որ Բրեյվիկը տեսագրել է սպանդը։

Հետաքննություն և դատավարություն

2012 թվականի օգոստոսի 24-ին նորվեգական դատարանը ճանաչեց մեղսունակ և մեղավոր 77 մարդու սպանության համար և դատապարտեց 21 տարվա ազատազրկման։ Ինքը՝ Բրեյվիկը հույս չունի, որ երբևէ դուրս կգա բանտից։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Норвежская полиция: взрыв Осло и стрельба на Утейе – части одной акции. (ռուս.)
  2. https://web.archive.org/web/20110917054641/http://www.abcnyheter.no/nyheter/110725/politiet-vil-lukke-fengslingsmotet
  3. 3,0 3,1 Lenta.ru: В мире: Полиция объяснила промедление с задержанием норвежского террориста.(ռուս.)
  4. BBC News — Norway: Anders Behring Breivik claims 'two more cells'. (անգլ.)
  5. Опубликованы первые фамилии погибших в двух терактах в Норвегии.(ռուս.)
  6. Norway massacre: Breivik 'planned to kill politicians'. (ռուս.)
  7. Oslo government district bombing and Utøya island shooting July 22, 2011: The immediate prehospital emergency medical service response.(անգլ.)
  8. Læring for bedre beredskap; Helseinnsatsen etter terrorhendelsene 22. juli 2011 - Helsedirektoratet.no. Արխիվացված 2013-10-29 Wayback Machine(նորվ.)
  9. 9,0 9,1 В убийстве 91 человека в Норвегии обвиняют ультраправого экстремиста.
  10. 10,0 10,1 Британский телеканал назвал имя подозреваемого в нападении на лагерь. Արխիվացված 2013-04-30 Wayback Machine (ռուս.)
  11. Москвичи несут цветы к посольству Норвегии на Поварской улице.
  12. Выжившие рассказывают об убийствах на острове. (ռուս.)
  13. Брейвик сознался в совершении терактов в Норвегии. (ռուս.)
  14. 14,0 14,1 Praha je moc bezpečná, pušku tu neseženu, litoval norský zabiják.
  15. Norway’s Breivik Likes Hungary, Journal Shows — Emerging Europe Real Time — WSJ.
  16. Lenta.ru: Террор: Британский блогер-исламофоб рассказал о знакомстве с Брейвиком.
  17. Lenta.ru: В мире: Британских радикалов допросят по делу Брейвика.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Zbraně pro své smrtící tažení chtěl Breivik nakoupit v «nebezpečné Praze» — Novinky.cz». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. Slik skaffet han politiuniformen — Norge — NRK Nyheter.
  20. Lenta.ru: В мире: При подготовке к терактам Брейвик посетил 20 стран.
  21. «Oslo killer sought weapons from Prague's underworld | Czech Position». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  22. Suspect focused on buying specific weapons — FT.com
  23. Oslo Terrorist Used Modern Warfare 2 as «Training-Simulation», World of Warcraft as Cover/.
  24. Breivik Geofarm — 994089269 — Firmapresentasjon.
  25. http://www.novinky.cz/zahranicni/evropa/239906-zbrane-pro-sve-smrtici-tazeni-chtel-breivik-nakoupit-v-nebezpecne-praze.html Արխիվացված 2012-03-08 Wayback Machine]
  26. «Полиция Осло признала взрыв в правительственном квартале терактом». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  27. Норвежский убийца может получить всего 21 год тюрьмы.
  28. «jordskjelv.no — Siste jordskjelvsmeldinger». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  29. Lenta.ru: Террор: Взорванная Брейвиком бомба весила около 500 килограммов.
  30. «Норвежский стрелок»: новые штрихи к портрету.
  31. «Breivik forberedte terror i ni år — NRK». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  32. Константин Бенюмов. За гранью понимания.
  33. Lenta.ru: В мире: Норвежская полиция пересчитала жертв Брейвика.
  34. В Осло погибли члены правительства.
  35. en:2011 Norway attacks#cite note-28.
  36. Police: At least 87 dead in mass shooting, bombing in Norway.
  37. От стрельбы в лагере Норвегии пострадали 80 человек.
  38. Число жертв терактов в Норвегии достигло 91 человека.
  39. Survivors of Norway shootings return to island of Utøya | World news | The Observer.
  40. Was there a SECOND gunman? Survivors tell police of attacks in two different areas on Norwegian island.
  41. Норвежская полиция пересчитала жертв Брейвика.
  42. Lenta.ru: Грузия: В Норвегии подтвердили гибель грузинки на острове Утойя.
  43. Террорист Брейвик допрошен: он считает свои действия зверскими, но необходимыми.
  44. Lenta.ru: Террор: Стали известны первые слова Брейвика после задержания.
  45. Расстреливая детей, Брейвик слушал музыку.
  46. Lenta.ru: В мире: Полиция заподозрила Брейвика в видеосъёмке бойни.
  47. АНДЕРС БРЕЙВИК ПРИГОВОРЕН К 21 ГОДУ ТЮРЬМЫ.
  48. Норвежский террорист решил провести остаток жизни в тюрьме.

Արտաքին հղումներ